Հայաստան

Հայաստանում միջազգային գիտաժողով կանցկացվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում միջազգային գիտաժողով կանցկացվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հոկտեմբերի 23-ին մեկնարկելու է միջազգային գիտաժողով «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողական, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները» թեմայով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ 

Գիտաժողովին մասնակցելու է շուրջ երեսուն գիտնական՝ Հայաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Լիբանանից, Բրազիլիայից, Արգենտինայից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից, Ավստրալիայից, Իռլանդիայից, Ֆինլանդիայից և Իսպանիայից: 

Գիտաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 25-ը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում