«Ոսկե դուբլ». «Արարատ 73»-ի և Նիկիտա Սիմոնյանի մասին պատմող սպորտային դրաման մեծ էկրանին կհայտնվի 2025 թվականին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթանում են AP Cinema կինոընկերության և START առցանց կինոթատրոնի համատեղ նախագծի՝ «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ֆիլմի ստեղծագործական կազմի տարածած հաղորդագրությունից, «Ոսկե դուբլ»-ը նվիրված է Նիկիտա Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերայի փուլերից մեկին։ Հենց իր գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը 1973-ին կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը՝ անել «Ոսկե դուբլ»՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր: 

 «Անկեղծորեն զարմացա, երբ ինձ առաջարկեցին այս ֆիլմի գաղափարը, քանի որ շատ ժամանակ է անցել, 50 տարին հսկայական ժամանակ է։ Միակ բանը, որ կցանկանայի մաղթել, ճշմարտությունն է, որպեսզի մարդիկ այս պատմությունն իսկապես իմանան։ Նախագծի վրա բանիմաց մարդիկ են աշխատում, ես նրանց վստահում եմ։ Հուսով եմ՝ այս պատմությունը կդառնա ոգեշնչման աղբյուր և հզոր մոտիվացիա երիտասարդ տղաների, երիտասարդ ֆուտբոլիստների համար, ովքեր երազում են մեծ հաղթանակների մասին».,- նշել է խորհրդային ֆուտբոլի լեգենդ, խաղացող, մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանը:

ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, համասցենարիստ Վալերի Սահարյանի խոսքով՝ այսօր շատ կարևոր է խոսել մի դարաշրջանի մասին, որտեղ մարդիկ ավելի բարի էին.

«Չի կարելի խոսել ֆուտբոլի մասին՝ չնշելով թիմի տասներկուերորդ խաղացողին՝ երկրպագուներին, որոնք մեր ֆիլմի ամենակարևոր մասն են։ Եվ, իհարկե, մեր ֆիլմը հիանալի առիթ է պատմելու մեծ մարդ ու ֆուտբոլիստ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մասին։ Նա մեծ անհատականություն է, ով հիացմունք է ներշնչում ոչ միայն ֆուտբոլասերների, այլև մարդկանց ճնշող մեծամասնության մոտ»։

«Ոսկե դուբլ» ֆիլմի նկարահանման կապակցությամբ «Սպարտակ» ՖԱ թանգարանի պատմության մեջ առաջին անգամ ԽՍՀՄ գավաթը բացակայել է իր տաղավարից և «մասնակցել» նկարահանումներին։

Ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է: Գլխավոր դերը վստահվել է Եգոր Բերոևին, նկարահանման հրապարակում նրա գործընկերներն են Սոֆյա Դոնյանցը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Բաբկեն Չոբանյանը, Անահիտ Կիրակոսյանը, Անդրանիկ Խաչատրյանը և այլք։ 

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2025 թվականին: 

 

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը հրաշալի տոնակատարություն է համարում Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը

Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեն բավականին մեծ աշխատանք է կատարել. Արայիկ Հարությունյան

«Ամբերդ» կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց ավտոճանապարհները փակ են, Լարսը բաց է

Միասնության և համերաշխության տոն՝ սպորտի միջոցով. Ջերմուկում կայացավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը

Փետրվարի 3-ի միջոցառումների անոնս

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը