ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների գործունեության կանոնակարգը սահմանում է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Կանոնակարգի բովանդակության կարևոր բաղադրիչներից է այն, որ բոլոր հարցերը հանձնաժողովները լուծում են կոնսենսուսով: Չկա մի իրավիճակ, որը վերաբերելի կլինի մեր կողմին կամ Ադրբեջանի կողմին, որի պարագայում կողմերը կդնեն պահանջ»,-ասաց Գրիգորյանը:
Ըստ նրա՝ կոնսենսուսային քննարկումների ընթացքում բոլոր հարցերը պետք է պարզաբանվեն, արձանագրվեն, որից հետո կողմերը պատրաստ կլինեն որոշում կայացնելուն: