Աշխարհ

Լիբանանից մոտ 30 հրթիռ է արձակվել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Լիբանանից մոտ 30 հրթիռ է արձակվել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական զինուժը վերջին ժամերին մի քանի հարձակում է արձանագրել երկրի հյուսիսային շրջանների ուղղությամբ՝ լիբանանյան տարածքից։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

Ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ մոտ 30 արկ է արձակվել Վերին և Արևմտյան Գալիլեայի, ինչպես նաև Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների հարավային շրջանների ուղղությամբ։

Հրթիռների մի մասը որսացել են։ Որոշ տեղերում արձանագրվել է արկերի անկում, որոնք հանգեցրել են հրդեհների։

«Իսրայելական հրշեջ-փրկարարական ծառայություններն աշխատում են հարձակման հետևանքով տարածքում բռնկված բազմաթիվ հրդեհների մարման ուղղությամբ»,- հայտնել է ծառայությունը։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում