ՀՀ նախագահը կարևորեց ՄԻՊ-ի դերը Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը Հայաստանում մարդու իրավունքների և օմբուդսմանական միակ ազգային հաստատությունն է, որի դերակատարությունը դժվար է գերագնահատել մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության և խթանման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին նվիրված համաժողովին այս մասին ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության արդի մարտահրավերները պահանջում են բոլոր պետական կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և իհարկե, միջազգային գործընկերների ջանքերի մեկտեղումը: Նա նշեց, որ վերջինիս արդյունքում պետությունը պարտավորվում է ստեղծել յուրաքանչյուրի իրավունքի և արժանապատվության պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմներ:
«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները վերջին 20 տարիների ընթացքում մեծ նշանակություն են ունեցել մեր հասարակության և առավել ևս ժողովրդավարության զարգացման գործում և այստեղ էական դեր է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը:

Այս տեսանկյունից առանձնահատուկ կարևորում եմ նաև համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաները, որոնք լիովին արտացոլում են ներկայումս Հայաստանում մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները»,-ասաց Խաչատուրյանը։

Նախագահը վստահ է, որ նման բարձր մակարդակով անցկացվող համաժողովում բազմակողմանի ուսումնասիրության կենթարկվեն առաջիկայում էլ մարդու և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներն ու քայլերը, որոնք կոչված են լինելու Հայաստանում ժողովրդավարության շարունակական ամրապնդմանն ու կայացմանը:

 


 

Հայերեն Español Français Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն