Աշխարհ

Կուբայում 10 միլիոն մարդ մնացել է առանց լույսի

1 րոպեի ընթերցում

Կուբայում 10 միլիոն մարդ մնացել է առանց լույսի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կուբայում 10 միլիոն մարդ մնացել է առանց լույսի, քանի որ երկրի խոշորագույն էլեկտրակայաններից մեկում վթար է եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ Կուբայի կառավարությունն արդեն փակել է դպրոցներն ու ոչ հիմնական ձեռնարկությունները, պետական ծառայողների մեծամասնությանը տուն է ուղարկել: Պաշտոնյաները դեռ չեն հայտնել, թե ինչն է եղել կայանի խափանման պատճառը:

«Հանգիստ չենք լինի, քանի դեռ էլեկտրականությունը չի վերականգնվել»,-ասել է Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում