Հայաստան

Հարցմանը մասնակցած քաղաքացիները քաղաքական գործիչներից ամենաշատը վստահում են Նիկոլ Փաշինյանին

2 րոպեի ընթերցում

Հարցմանը մասնակցած քաղաքացիները քաղաքական գործիչներից ամենաշատը վստահում են Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրականացված հարցման համաձայն՝ եթե Հայաստանում հաջորդ կիրակի խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, ապա  20 տոկոսը կընտրեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 4 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան»–ին, 2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է հանրային կարծիքի իր ուսումնասիրությունը: 

Տվյալները հավաքագրվել են 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ը իրականացված հեռախոսային հարցազրույցների միջոցով:  Հարցումն իրականացվել է մոտ 1503 մարդու շրջանում, որոնք եղել են և Հայաստանի քաղաքացիներ, և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնք այժմ բնակվում են Հայաստանում: 

Ըստ հարցման արդյունքների՝ 16 տոկոսը քաղաքական գործիչներից ամենաշատը վստահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 4 տոկոսը՝ Արարատ Միրզոյանին, 4 տոկոսը՝ Արամ Զավենի Սարգսյանին, 2 տոկոսը՝ Ալեն Սիմոնյանին, 2 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին: Հարցվածների 61 տոկոսը նշել է, որ ոչ ոքի չի վստահում:

Թե որ կուսակցությանը կամ դաշինքին կընտրեին քաղաքացիները, եթե հաջորդ կիրակի անցկացվեին ​​խորհրդարանական ընտրություններ, հարցվածների 20 տոկոսը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 4 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան»–ին, 2 տոկոսը՝ «Իմ քայլը» դաշինքին, 2 տոկոսը՝  «Հայաստան» դաշինքին, 2 տոկոսը՝ Հանրապետական կուսակցությանը, 2 տոկոսը՝ Դաշնակցությանը, 1 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի կուսակցությանը և այլն:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում