Լավրովը Ստամբուլում հանդիպում է անցկացրել Թուրքիայի իր պաշտոնակցի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ արտգործնախարարությանը։

Երկու նախարարների հանդիպման մանրամասները չեն հաղորդվել։

Լավրովը Ստամբուլ էր ժամանել հոկտեմբերի 17-ին՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը, որի շրջանակներում քննարկվում են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում համագործակցության հարցերը։

«3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը մասնակցելու համար Ստամբուլում են նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ 

«3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ 

Վրաստանի ներկայացուցիչներն այս ձևաչափով հանդիպումներին չեն մասնակցում։

 

Հայերեն Русский Türkçe

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին