Տնտեսություն

2024 թվականի 9 ամիսներին ՀՀ բանկերի հիմնական ցուցանիշներն աճել են

1 րոպեի ընթերցում

2024 թվականի 9 ամիսներին ՀՀ բանկերի հիմնական ցուցանիշներն աճել են

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա 9 ամիսներին  ՀՀ բանկերն արձանագրել են հիմնական ցուցանիշների աճ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Հայաստանի բանկերի միության հանրային կապերի ծառայությունը։

Համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 260 մլրդ դրամով (17․6%-ով)՝ կազմելով 1 տրլն 739 մլրդ դրամ։ Ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 959 մլրդ դրամով (10.4%-ով)՝ կազմելով 10 տրլն 144 մլրդ դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն ավելացել են շուրջ 727 մլրդ դրամով (14․5%-ով)՝ կազմելով 5 տրլն 758 մլրդ դրամ։ Հաճախորդների նկատմամբ պարտավորություններն ավելացել են շուրջ 398 մլրդ դրամով (7․2%-ով)՝ կազմելով 5 տրլն 914 մլրդ դրամ։

2024 թվականի 9 ամիսների ընթացքում բանկային համակարգն ապահովել է շուրջ 268 մլրդ դրամի շահույթ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում