ՀՀ նախագահն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահը հանդիպման ընթացքում խոսել է Հայաստանի առջև ծառացած խնդիրների, դրանց լուծմանն ուղղված նախաձեռնվող քայլերի, Հայաստանի գրանցած վերջին հաջողությունների, առկա մարտահրավերների, ինչպես նաև Հայաստան-Ղազախստան հարաբերությունների վերաբերյալ։ 

ՀՀ նախագահը կարևորեց հայ համայնքի հետ հանդիպումը՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են համայնքում և ընդհանրապես հայկական սփյուռքում առկա խնդիրները հասկանալու տեսանկյունից։ 

Վահագն Խաչատուրյանը, անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի՝ մասնավորապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, ներկաներին հայտնեց այդ ուղղությամբ իրականացված և տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին։ 

«Ադրբեջանի հետ մեր պատկերացրած հարաբերությունը մեկն է․ մենք ցանկանում ենք մեր հարևանների հետ ապրել խաղաղ։ Մեր քաղաքականությունն այդ առումով շատ կարճ է և բովանդակալից», - ընդգծեց ՀՀ նախագահը։ 

ՀՀ նախագահն իր խոսքում արձանագրեց, որ Ղազախստանի հայ համայնքի հետ հանդիպում է առաջին անգամ է, ինչի համար շատ ուրախ է և գնահատում է համայնքի ներկայացուցիչների ներկայությունը։

«Սա իմ երկրորդ այցելությունն է Ղազախստան․ առաջին անգամ հեռավոր 1979 թվականին եղել եմ Ալմա-Աթայում, երբ նշվում էր Համամիութենական շինջոկատների կազմավորման 20-ամյակը», - իր խոսքում նշեց Վահագն Խաչատուրյանը՝ ներկաներին հիշեցնելով, որ վերջին անգամ ՀՀ նախագահը պաշտոնական այցով Ղազախստանում  եղել էր մոտ 20 տարի առաջ։

ՀՀ նախագահը հիշեցրել է, որ այս տարվա ապրիլին Հայաստան էր ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ 

«Այդ այցի արդյունքների առումով կարող եմ ասել, որ այն հաջողված էր։ Մենք Ղազախստանի հետ շարունակում ենք ունենալ բարիդրացիական և մեզ համար շատ կարևոր հարաբերություններ։ Կարող եմ ասել, որ այն, ինչ ունենք, բավարար չէ, և այդ ուղղությամբ կողմերը շատ անելիք ունեն», - ընդգծեց ՀՀ նախագահը։

Նախագահի դիտարկմամբ՝ այժմ աշխատանքներ են տարվում հասկանալու համար, թե ի՞նչ քայլերով կարելի կլինի ավելի ընդլայնել և ամրապնդել հայ-ղազախական հարաբերությունները, որոնք բազմաբովանդակ են։ 

«Կարևոր եմ համարում մշակութային միջոցառումները, քանի որ իրականում ժողովուրդների համար միմյանց հասկանալու և ընկալելու առումով մշակույթը շատ կարևոր է», - նշեց ՀՀ նախագահը։ 

Հեղինակ՝ Դավիթ Մամյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայերեն العربية Español Français Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն