Սպորտ

«Ուրարտու»-ն հաղթեց «Վան»-ին սեփական հարկի տակ

1 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ն հաղթեց «Վան»-ին սեփական հարկի տակ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի11-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Ուրարտու»-ն և Չարենցավանի «Վան»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրարտու-1» մարզադաշտում կայացած խաղում տան տերերի` «Ուրարտու»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց երեք գնդակ ուղարկել «Վան»-ի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը:

«Ուրարտու»-ից աչքի ընկան Սերգեյ Մկրտչյանը, Իվան Իգնատևը, Արտյոմ Պոլյարուսը, իսկ «Վան»-ից` Իզուչուկվու Օկոնկվոն:

Հայաստանի առաջնությունում այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Շիրակ»-«ՎեստԱրմենիա», «Արարատ-Արմենիա»-«Արարատ», «Գանձասար»-ԲԿՄԱ խաղերը: Առավել վաղը կայացած խաղում «Նոա»-ն 0:6 հաշվով առավելության էր հասել «Ալաշկերտ»-ի նկատմամբ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում