ՀՀ նախագահը Ղազախստանի հանրային կառավարման ակադեմիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱՍՏԱՆԱ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Ղազախստանի հանրային կառավարման ակադեմիա, որտեղ հանդես է եկել դասախոսությամբ:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հանրային կառավարման ակադեմիայում անցկացված դասախոսությանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը, ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևն ու այլ պաշտոնյաներ:

Դասախոսության ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկաներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականությունը, երկրի տնտեսության և այլ բնագավառներում իրականացվող բարեփոխումներն ու տնտեսական իրադրությունը երկրում, այդ ոլորտում արդեն իսկ գրանցած հաջողությունները, ինչպես նաև այդ առումով գոյություն ունեցող մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները:

Ղազախստանի հանրային կառավարման ակադեմիայում անցկացված դասախոսության ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկայացրեց նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, դրա կարևորությունը ինչպես հենց Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման համատեքստում:

Վահագն Խաչատուրյանն, անդրադառնալով վերոնշյալ նախագծի նշանակությանն, իր խոսքում նաև ընդգծեց, որ դրա իրագործումը կնպաստի Հարավային Կովկասի երկրների միջև տնտեսական փոխկապակցվածությանը, ինչն էլ իր հերթին կամրապնդի տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունն ու տնտեսական բարգավաճումը:

Դասախասությունից հետո ՀՀ նախագահը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։

Հեղինակ՝ Դավիթ Մամյան

Լուսանկարներն՝ Հայկ Մանուկյանի

Հայերեն العربية English Español Русский Türkçe 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն