Արմեն Գրիգորյանն ու Տոմաշ Պոյարը կարևորել են Հայաստան-Չեխիա երկկողմ անվտանգային և տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Չեխիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակի, գոհունակությամբ ընդգծել առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղիները: Վերոնշյալի համատեքստում կարևորվել է Հայաստան-Չեխիա երկկողմ անվտանգային և տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: 

Կողմերը նաև անդրադարձել են արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգությանն ու  խաղաղությանն առնչվող հարցերին, որոնց շրջանակներում ԱԽ քարտուղարը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հայերեն English Français Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն