Հայաստանը շահագրգռված է զարգացնել Ղազախստանի հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով. ՀՀ նախագահ

4 րոպեի ընթերցում

ԱՍՏԱՆԱ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ առկա ներուժի առավելագույն արդյունավետ օգտագործումը և շահագրգռված է զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն՝ Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանը: 

ՀՀ նախագահն ասել է, որ իր այցը Հայաստանի և Ղազախստանի միջև արդյունավետ զարգացող համագործակցության հերթական ապացույցն է:

«Հայաստանի և Ղազախստանի միջև «Բարեկամության և համագործակցության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակի այս հոբելյանական տարում կարող ենք փաստել, որ մեր պետությունների միջև ռազմավարական ուղղվածություն ունեցող համագործակցությունը զարգանում և ամրապնդվում է մեր ժողովուրդների փոխադարձ աջակցության և բարեկամության երկարամյա ավանդույթներին համահունչ՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր բնագավառներում»,- իր խոսքում նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հավելելով, որ 2024թ. ապրիլին Ղազախստանի նախագահի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում արդեն իսկ նշվել է երկու երկրների փոխադարձ պատրաստակամության մասին՝ շարունակելու Հայաստանի և Ղազախստանի փոխշահավետ համապարփակ գործընկերությունը վստահության ոգով և փոխադարձ շահերի հաշվառմամբ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային հարթակներում։

 

ՀՀ նախագահն ընդգծել է, որ երկու երկրների կառավարություններն ակտիվ և դինամիկ ջանքեր են գործադրում Ղազախստանի նախագահ՝ Հայաստան կատարած այցի արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրված համատեղ հայտարարության դրույթների իրականացման ուղղությամբ: 

Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին տարիներին երկու պետությունների միջև երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները շոշափելի աճ են արձանագրել՝ միաժամանակ շեշտելով, որ ներուժը շատ ավելին է, և պետք է աշխատանք կատարվի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և, իհարկե, հաղորդակցության ոլորտում նոր նախաձեռնությունների կյանքի կոչման համար:

«Այս առնչությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի իրագործումը կարող է լիովին փոխել Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջաններում աշխարհաքաղաքական իրավիճակը՝ կապելով տարածաշրջանի երկրները երկաթուղային և այլ ճանապարհներով, մալուխներով, գազատարներով ու էլեկտրահաղորդման գծերով»,- ասել է ՀՀ նախագահն՝ ընդգծելով, որ այդ նախագիծը միտված է խթանելու նաև ավելի լայն տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու իրավասությունը և համաձայն հավասարության ու փոխադարձության սկզբունքներին:

Հանրապետության նախագահի խոսքով՝ Հայաստանը կարևորում է երկու երկրների առկա ներուժի առավելագույն արդյունավետ օգտագործումը, և Երևանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։

«Մարդկանց միջև սերտ շփումները, մշակութային, կրթական, գիտական կապերը մեզ համար ունեն հատուկ նշանակություն, և այսօր մենք միասին մեկնարկ ենք տալիս Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում մի շարք միջոցառումների, որոնք, հավատացած եմ, էլ ավելի կմոտեցնեն մեր ժողովուրդներին»,- եզրափակել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Ղազախստան է ժամանել հոկտեմբերի 14-ին:

Հեղինակ՝ Դավիթ Մամյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 

 

Հայերեն English Español Français ქართული Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն