Աստանայում մեկնարկեց Հայաստանի և Ղազախստանի նախագահների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

ԱՍՏԱՆԱ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահի նստավայրում մեկնարկեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպումից առաջ տեղի ունեցավ ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։ 

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկեց նախագահների նեղ կազմով հանդիպումը, որին հայկական կողմից մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Ղազախական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, նախագահի օգնական Էրժան Կազիխան, ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը: 

Նեղ կազմով հանդիպումից հետո տեղի կունենա նաև ընդլայնված կազմով հանդիպում։   

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր: 

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Ղազախստան է ժամանել հոկտեմբերի 14-ին:

Հեղինակ՝ Դավիթ Մամյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 

Հայերեն العربية English Español Français 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն