Իրան

ԵՄ խորհուրդը Թեհրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել «Ռուսաստանին Իրանի հրթիռային մատակարարումների» համար

2 րոպեի ընթերցում

ԵՄ խորհուրդը Թեհրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել «Ռուսաստանին Իրանի հրթիռային մատակարարումների» համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ՝ դա պատճառաբանելով Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարումներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։ 

Որոշումը հրապարակվել է Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո։ Սահմանափակումներ են կիրառվում 7 ֆիզիկական և 7 իրավաբանական անձանց դեմ, որոնք «պատասխանատու են անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), հրթիռներ և դրանց հետ կապված տեխնոլոգիաներ Ռուսաստանին փոխանցելու համար»՝ Ուկրաինայի դեմ կիրառելու նպատակով։ Բացի այդ նշվում է, որ պատժամիջոցները սահմանվում են նաև Իրանի կողմից Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի տարածաշրջանում գործող զինված խմբավորումներին վերոնշյալ սարքավորումները մատակարարելու համար։ 

Պատժամիջոցների ցանկում ներառված են իրանական երեք ավիաընկերություն, երկրի պաշտպանության փոխնախարար Սեյեդ Համզեհ Ղալանդարին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան պաշտոնյաներ։ 

Պատժամիջոցների ցանկում ներառված անձանց ակտիվները ԵՄ-ում կսառեցվեն, ֆիզիկական անձանց մուտքը Եվրամիություն կարգելվի։ 

Մոսկվան և Թեհրանը բազմիցս ժխտել են այն մեղադրանքները, թե Իրանը Ռուսաստանին զենք է մատակարարում Ուկրաինայում օգտագործման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում