ՀՀ նախագահը պաշտոնական այցով ժամանեց Ղազախստան

1 րոպեի ընթերցում

ԱՍՏԱՆԱ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանա: 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ինքնաթիռը վայրէջք կատարեց Աստանայի Նուրսուլթան Նազարբաևի անվան միջազգային  օդանավակայանում, որտեղ նրան դիմավորեցին Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, ԱԳ նախարարի տեղակալ Էրմուխամբետ Կոնուսպաևը, ինչպես նաև Աստանայի փոխքաղաքապետ Էրիկ Մեյրխանովը և ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը:

Ղազախստան կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը և այլոք: 

Այցի շրջանակներում Ղազախստանի նախագահի  Ակորդա նստավայրում երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր: 

Հեղինակ՝ Դավիթ Մամյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն