Հայաստանը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից կներգրավի շուրջ 92 մլն եվրոյի վարկ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին, որն, ըստ էության, շուրջ 92 մլն եվրո վարկ ներգրավելու մասին է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը:

«Խոսը 92.3 մլն եվրո վարկի մասին է: Այս վարկի ներգրավմանը զուգահեռ արդեն ունենք պայմանավորվածություն, որ 16 մլն դոլար գրանտ է ներգրավվելու նույն հիմնադրամից, որը գերթիրախային է, դա ծառայելու ԼՂ մեր հայրենակիցների համար իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը»,-ասաց Էդուարդ Հակոբյանը:

Վարկի մարման ժամկետը 22 տարի է, որից 8 տարին՝ արտոնյալ: 

Փոխնախարարը ներկայացրեց իրականացված մի քանի կարևոր միջոցառումներ: Շենքերում և ենթակառուցվածքներում կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունն ու էներգաարդյունավետությունն ուժեղացնելու համար սահմանվել են նոր շինարարական նորմեր: «Այն բոլոր շենքերը, որոնք այսուհետ կառուցվելու են, լինելու են այդ նորմերի պահպանմամբ: Դրանք թույլ են տալու հարմարվել կլիմայի փոփոխությանն առաջիկա տարիների ընթացքում»,-ասաց Հակոբյանը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին, ապա ֆիքսել են երկու կարևոր միջոցառում: «Մեկ տարի ժամանակով ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի տրամադրումն էր, որն իրականացվեց: Նաև ԼՂ մեր հայրենակիցներին աշխատանքի շուկայում ներգրավումն էր: Տվյալ դեպքում պետությունը կարևոր քայլ իրականացրեց և նրանց մի մասին վերցրեց պետական, մասնավորապես կրթական ու առողջապահական համակարգում աշխատանքի: Այս հենքով էլ այդ 16 մլն գրանտը կարողացել ենք մոբիլիզացնել»,-նշեց նա:

Ըստ ներկայացված նախագծի՝ համաձայնագրի կնքումը միտված է Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման խթանմանը, բնապահպանական կառավարման ոլորտը կարգավորող իրավական շրջանակի բարելավմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, հակակոռուպցիոն և արդարադատության ոլորտների արդյունավետության բարձրացմանը:

Հայերեն العربية English 中文

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը