100 մլն դոլարի վարկ՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց համաձայնագրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրին, որով Հայաստանը նախատեսում է ներգրավել 100 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը:

«Խոսում ենք 100 մլն դոլար վարկի մասին: Սա ծրագիր է՝ տնտեսության ներուժի բարձրացման ուղղությամբ: Դրա ներքո իրականացվելու են բարեփոխումներ, որոնք ուղղված են տնտեսության ներուժի բարձրացմանը»,-ասաց Հակոբյանը:

Վարկը տրամադրվում է 4 տոկոս ֆիքսված տոկոսադրույքով, 20 տարի ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ:

Ծրագրի շրջանակներում թիրախավորված է արտահանման բաղադրիչը: Ծրագրի շրջանակներում Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է արտահանման ռազմավարության հայեցակարգ: «Դա նաև գալիս է՝ փարատելու արտահանման շուկաների դիվերսիֆիկացման հարցը»,-նշեց փոխնախարարը:

Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստում:

Երկրորդ ծրագիրը ներդրումների ներգրավման վերաբերյալ է: Նշվում են այն կարևոր միջոցառումները, որ կառավարությունը պետք է իրականացնի ներդրումների խթանման ուղղությամբ:

Երրորդ ուղղությունը տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերություններին պետական աջակցության տրամադրումն է: 

 

Հայերեն English

Ասիական ինդեքսներ - 16/10/26

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցում այրվող լցանավի մասին

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար

Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան 21.28 քմ մակերեսով տարածքները

COP 17-ի շրջանակում հայտարարվել է կենսաբազմազանության պահպանության համար 500 միլիոն դոլարի հատկացման մասին

Բուլղարիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ բուլղարական սնունդն ու գինին զբոսաշրջության աճի առանցքային գործոններ են. BTA

Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրել

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կենսաբազմազանության կորուստը կանխելու համար գլոբալ մակարդակով փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդիպում են ունեցել