Հայաստան

Կարեն Գիլոյանը Եվրոպայի Խորհրդի կողմից նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ

2 րոպեի ընթերցում

Կարեն Գիլոյանը Եվրոպայի Խորհրդի կողմից նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 9-ին Եվրոպայի Խորհրդի կողմից նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադիր խորհրդի անդամ՝ 3 տարի ժամկետով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նշելով, որ այս պաշտոնում նա ներկայացնելու է Եվրոպայի խորհուրդը:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ WADA-ի 42 անդամներից բաղկացած խորհուրդը որոշումներ կայացնող բարձրագույն մարմինն է: Այն կազմված է հավասարապես օլիմպիական շարժման և հանրային իշխանությունների ներկայացուցիչներից:

Ներկայում խորհրդի գրեթե կեսը (20/42) կազմված է միջազգային ակտիվ կամ նախկին մարզիկներից:

«Սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիային Հայաստանն անդամակցում է 2010 թվականից: WADA-ն մշակում է հակադոպինգային ընդհանուր ստանդարտներ և հակադոպինգային օրենսգիրք, որոնք ենթակա են պարտադիր կատարման անդամ բոլոր պետությունների կողմից: Միայն պետությունների կողմից WADA-ի օրենսգրքի համապատասխանության և անդամավճարի վճարման պայմանով են Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) և Միջազգային մարզական ֆեդերացիաները թույլ տալիս պետությունների մարզական պատվիրակություններին մասնակցել Օլիմպիական խաղերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում