Միացյալ Նահանգներ

«Միլթոն» փոթորիկը հարվածել է Ֆլորդիայի ափերին. կա 2 զոհ

1 րոպեի ընթերցում

«Միլթոն» փոթորիկը հարվածել է Ֆլորդիայի ափերին. կա 2 զոհ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Միլթոն» փոթորիկը հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափերին՝ առաջացնելով պտտահողմեր, ավերելով տներ և գրեթե 2 միլիոն բաժանորդների զրկելով էլեկտրականությունից։ Փոթորիկն արդեն 2 մարդու կյանք է խլել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Rueters գործակալությունը։

«Միլթոն»-ն ափ է հասել հոկտեմբերի 9-ի երեկոյան՝ որպես երրորդ աստիճանի ուժգնության փոթորիկ, 195 կմ/ժամ քամու արագությամբ, այնուհետև փոթորկի ուժգնությունը նվազել է։ Ըստ օդերևութաբանական ծառայության՝ այժմ «Միլթոն»-ը վերածվել է առաջին աստիճանի ուժգնության փոթորկի՝ 150 կմ/ժամ քամու արագությամբ։ 

Հեղեղումների հետ կապված արտակարգ դրություն է հայտարարվել Տամպա, Սանկտ Պետերբուրգ և Քլիրուոթեր քաղաքներում։ 

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը հայտարարել է, որ «Միլթոն»-ն արդեն առաջացրել է առնվազն 19 պտտահողմ՝ բազմաթիվ շրջաններում ավերածություններ անելով, ոչնչացնելով 125 տուն։ 

Ֆլորիդան արդեն տուժել էր երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի հարաբ-արևմտյան 6 նահանգների հարվածած «Հելեն» փոթորկից։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում