Դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, փորձի փոխանակման աշխատանքներ. ավարտվեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ամփոփել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2024-25 թթ. շրջափուլի հայաստանյան դասընթացը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տարի ծրագրին մասնակցել է 28 սփյուռքահայ երիտասարդ 18 երկրից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Լիտվայից, Լատվիայից, Լեհաստանից, Չեխիայից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իրանից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից և Չինաստանից:

Երկշաբաթյա ծրագիրը ներառել է դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, փորձի փոխանակման աշխատանքներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, հոգևոր կառույցներ և հիշատակի վայրեր, ՀՀ մարզեր: Մասնակիցները, դասընթացի ավարտից հետո վերադառնալով իրենց համայնքներ, մեկ տարի կիրականացնեն ծրագրով նախատեսված համայնքային աշխատանքներ:

Ծրագրի փակման արարողության ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հաջողություն է մաղթել սփյուռքի երիտասարդ դեսպաններին՝ վստահություն հայտնելով, որ նրանք կընդլայնեն իրենց համայնքային գործունեությունը և կդառնան գրասենյակի հուսալի գործընկերները: Նա նաև շնորհակալություն է հայտնել ծրագրի գործընկեր Ջինիշյան հիշատակի հիմնադրամին:

Ելույթով հանդես է եկել Ջինիշյան հիշատակի հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Զառա Ջանիբեկյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով հիմնադրամի պատրաստակամությունը համագործակցելու «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակներում: 

Սանկտ Պետերբուրգից ծրագրին մասնակից Աղասի Հակոբյանն իր խոսքում նշել է, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռել հասկանալու, թե ինչպես սփյուռքի երիտասարդները կարող են ավելի արդյունավետ աջակցել հայրենիքին: 

«Այս ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ կարևոր հանդիպումներ, ստացանք այն հարցերի պատասխանները, որոնք հաճախ ծագում էին մեզ մոտ, երբ մենք մեր համայնքներում էինք: Մենք համոզվեցինք, որ մեր հայրենիքը զարգանում է»,-նշել է Աղասին: 

«Հայաստանը մեզ սպասում է: Մենք դա զգացինքն այստեղ գտնվելու յուրաքանչյուր օրվա ընթացքում: Մենք կրում ենք մեր հայրենիքը զարգացնելու պարտականությունը»,-իր խոսքում շեշտել է Լատվիայի մասնակից Ռուզաննա Գրիգորյանը: 

Ֆրանսիայից ժամանած Սիլվա Սահակյանը կարևորել է հայրենիքն իրատեսորեն ճանաչելու հանգամանքը, ինչպես նաև հայաստանցի երիտասարդների հետ համագործակցելու կարևորությունը: 

«Մնաց վերադառնալ Փարիզ՝ սիրտս սիրով լի, ճամպրուկիս մեջ մի կտոր փոքրիկ Հայաստան՝ փոխանցելու համայնքի մյուս երիտասարդներին»,-նշել է Սիլվան:

Չինաստանից Անի Մարգարյանը և ԱՄՆ-ից Վիգեն Անտունյանը կարևորել են ծրագրի ընթացքում ձեռք բերած  ընկերական և գործընկերային ամուր կապերը, ինչպես նաև ծրագրի կրթական, ճանաչողական, մշակութային հարուստ բաղադրիչները: 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Հայերեն فارسی Français

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում