Բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է միկրոՌՆԹ-ների հայտնաբերման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնականներ Վիկտոր Ամբրոսին և Գերի Ռուվկունին՝ միկրոՌՆԹ-ների մոլեկուլների հայտնաբերման համար, որոնք կարգավորում են գենի գործողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ  մասին հայտարարել է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի Նոբելյան հանձնաժողովը։

Գիտնականները մրցանակի դափնեկիրներ են դարձել «միկրոՌՆԹ-ի և գենի հետտրանսկրիպցիոն կարգավորման գործում դրա դերի հայտնաբերման» համար, ասված է մամուլի հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ միկրոՌՆԹ-ները հիմնարար դեր են խաղում օրգանիզմների զարգացման և գործունեության համար։ Այնպես որ նրանց հայտնագործությունը, որը հրապարակվել է 1993 թվականին, բացահայտել է գեների կարգավորման միանգամայն նոր սկզբունք, ինչը «կարևոր նշանակություն ունի բազմաբջիջ օրգանիզմների, ներառյալ մարդու համար»։

Ամբրոսը ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 1-ին, 1979 թվականին ստացել է դոկտորի աստիճան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Բազմաթիվ գիտական ​​մրցանակների դափնեկիր է։ Նա հայտնի է նրանով, որ առաջինն է հայտնաբերել միկրոՌՆԹ-ները։ Ռուվկունը ծնվել է 1952 թվականի մարտի 26-ին, Ամբրոսի հետ համատեղ աշխատել է միկրոՌՆԹ-ների ուսումնասիրության բնագավառում, ԱՄՆ-ի Արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ է:

Գիտնականները ստացել են մրցանակ 2015 թվականին բժշկագիտության բնագավառում բեկումնային առաջընթացի համար, որը 2013 թվականին սահմանվել է ինտերնետ-ձեռներեցներ Յուրի Միլների (Mail.ru Group), Մարկ Ցուկերբերգի (Meta), Սերգեյ Բրինի (Google)  և նրա նախկին կնոջ՝ Էնն Վոջիցկիի (23andMe) կողմից:

Աշխարհ

Նոբելյան շաբաթը Շվեդիայում կբացվի բժշկագիտության բնագավառում մրցանակի շնորհմամբ

 

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները