Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության 30-ամյակը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության 30-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի և Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) միջև համագործակցության 30-ամյակը։

«Միասին մենք ձգտում ենք հասնել և ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը երկխոսության և համագործակցության ընդլայնման միջոցով: Ակնկալում ենք գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է ՀՀ ԱԳՆ-ի «X»-ի հրապարակման մեջ։

30 տարի առաջ Հայաստանը միացավ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, ինչը կարևոր պահ էր նրա պաշտպանական և քաղաքական գործունեության մեջ: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը՝  հատուկ ուշադրություն դարձնելով ընդհանուր արժեքներին ու շահերի վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում