Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցերում կանանց դերակատարությանը նվիրած համաժողովին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցերում կանանց դերակատարությանը նվիրած համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հոկտեմբերի 4-ին մասնակցել է «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության կազմակերպած «Գլոբալ անապահովությունից դեպի ընդհանուր անվտանգություն» 14-րդ միջազգային համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Պարույր Հովհանիսյանն ընդգծել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևի դրույթների իրականացմանն ուղղված գործընթացի կարևորությունը՝ որպես խաղաղության և անվտանգության հարցերում կանանց ձայնը լսելի դարձնելու կարևոր գործիք: ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ թիվ 1325 բանաձևի օրակարգի հիմքում ընկած են Հայաստանի առաջնահերթությունները՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը և անվտանգության ապահովումը:

Ըստ աղբյուրի՝ Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ Արտաքին գործերի նախարարության համակարգմամբ ներկայումս մշակվում է ՄԱԿ ԱԽ 1325 ԳԱԾ երրորդ ծրագիրը, ինչը վերահաստատում է Հայաստանի քաղաքական կամքը և վճռականությունը՝ ապահովելու «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի առաջմղումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում