Թայվանում մոլեգնող թայֆունի հետևանքով կա 2 զոհ, ավելի քան 120 վիրավոր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանում մոլեգնող «Կրատոն» թայֆունի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 123-ը` վնասվածքներ ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press (AP) գործակալությունը:

Եվս երկու մարդ անհետ կորած է։

Հոկտեմբերի 3-ին «Կրատոն»-ը հասել է Թայվանի հարավ-արևմուտքում գտնվող Գաոսյուն քաղաք. այն հորդառատ անձրևներ է բերել տարածաշրջան: Քամու պոռթկումների արագությունը հասել է 126 կմ/ժ-ի։

Իշխանությունները բնակիչներին կոչ են արել տանը մնալ տեղատարափների, ուժեղ քամիների և փոթորկալի ալիքների պատճառով: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել այն շրջաններից, որտեղ հնարավոր են սողանքներ և սելավներ։ Փրկարարական աշխատանքներին օգնելու համար գրեթե 40 000 զինվոր բերվել է պատրաստության վիճակի։

Թայֆունի պատճառով կղզում ստիպված են եղել չեղարկել բոլոր ներքին ավիաչվերթերը։

Oդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ «Կրատոն»-ը կշարունակի շարժվել հյուսիսային ուղղությամբ. մինչև հոկտեմբերի 4-ը դրա ուժգնությունը կնվազի, երբ այն հասնի Թայվանի գլխավոր քաղաք` Թայպեյ։

Սեպտեմբերի 30-ին «Կրատոն»-ը հարվածել էր Ֆիլիպիններին, որտեղ զոհվել է չորս մարդ։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան