Միացյալ Նահանգներ

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրենին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Պատրիկ Պրայորին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը ողջունել ու կարևորել է Պատրիկ Պրայորի այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների սերտ համագործակցության արդյունքում ձևավորված փոխգործակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք օրակարգային հարցերի շուրջ և նախանշել համագործակցության հետագա ուղղությունները, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ անվտանգային համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը նպատակաուղղված բարեփոխումները:

Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության իրավիճակն ու շոշափել արտատարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող որոշ հարցեր: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում