Հայաստան

ՄԱԿ հատուկ զեկուցողը միջազգային հանրությանը հորդորել է լսելի դարձնել ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ձայնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին իր զեկույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտումներին, բռնի տեղահանված անձանց: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը ներկայացրել է Սալվիոլիի՝2023 թ․ նոյեմբերի 16-ից 24-ը Հայաստան կատարած այցի վերաբերյալ զեկույցը։ 

Զեկույցում ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտումներին, նշել է, որ իր այցը համընկել է ԼՂ-ից հազարավոր հայերի բռնի տեղահանման հետ։ Նա հավելել է, որ ականատես է եղել բռնի տեղահանված բնակչության ցավին և հրատապ կարիքներին։ 

Սալվիոլին շեշտել է, որ արցախահայերի համար հրատապ խնդիր է Լեռնային Ղարաբաղում մնացած փաստաթղթերի հասանելիությունը, իրենց հարազատների գերեզմանոցների և մշակութային ժառանգության պահպանությունը։ 

Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողը հորդորել է միջազգային հանրության համապատասխան անդամներին և խնդրի հետ կապ ունեցող մյուս կողմերին լսելի դարձնել ԼՂ բնակչության ձայնը։ 

Վերջինս այս գործընթացին առնչվող միջազգային հանրության անդամներին և բանակցության կողմերին կոչ է արել ապահովել, որպեսզի Լեռնային Ղարաբաղին վերաբերող ցանկացած քննարկում կամ համաձայնագիր ներառի ճշմարտության մեխանիզմների ընդունում, մեղավորների հանդեպ քրեական պատասխանատվության կիրառում, վնասի փոխհատուցում, տեղահանված բնակչության արխիվների և մշակութային ժառանգության պահպանում, ինչպես նաև այդ ամենը չկրկնվելու երաշխիքներ։ 

Սալվիոլին շեշտել է, որ նման մեխանիզմները պետք է ստեղծվեն միջազգային երաշխիքների ներքո՝ բոլոր կողմերի անաչառությունն ու վստահությունը ապահովելու և բռնության կրկնությունը կանխելու նպատակով։ Նա միջազգային հանրության ուշադրությանն է հրավիրել և հիշեցրել, որ բոլոր քննարկումների և ապագա համաձայնագրերի մեջ պետք է արտացոլվեն և դրանց համար հիմք հանդիսանան անցումային արդարադատության միջազգային չափանիշները:

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը ողջունում է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողի կատարած անաչառ և արդարամիտ վերլուծությունները և լիահույս է, որ այս հայտարարությունները հիմք կհանդիսանան գործընթացի արդարացի լուծման համար։ 

Այսօր Ադրբեջանը շարունակում է վարել հայատյաց ու մշակութասպան քաղաքականություն՝ անտեսելով միջազգային հանրության բոլոր մեղադրանքներն ու կոչերը, հաճախ իրեն չվերագրելով ոչ հասեցագրված զեկույցներն ու կոչերը։ 

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կոչ է անում Ադրբեջանի նման վարքագիծը խոչընդոտելու համար կատարել թիրախային և անվանական շեշտադրումներ։

 

Հայերեն English Español Français Русский

Երևանի և Նիցայի միջև համագործակցության շրջանակում հայ բժիշկների վերապատրաստվում են Ֆրանսիայում

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահին

Նախագահ Խաչատուրյանն ու Իռլանդիայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են հարաբերությունների զարգացման հնարավորություններին

Միլանի «Լա Սկալա» թատրոնը աշխատանքից ազատել է հանդիսավոր միջոցառման ժամանակ «Ազատ Պաղեստին» բղաված աշխատակցին

ՀՀ նախագահը և Ուրուգվայի դեսպանը կարևորել են երկու երկրների միջև գործարար կապերի ակտիվացումը

Արա Շիրինյանը և Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

Վարչապետը ներկա է գտնվել  «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին

Պետբյուջեի եկամուտները առաջին 4 ամսում աճել են 128.8 մլրդ դրամով

ԱՄՆ նախագահն ու Ճապոնիայի վարչապետը մաքսատուրքերի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել

Գումարի դիմաց զինծառայության ժամկետը կրճատելու նախագծի շուրջ տարընկալումներ կան. Պապիկյանը և պատգամավորները քննարկել են օրինագիծը