Podcast-Գիտության շաբաթ. Տեխնոլոգիական ստարտափերը՝ գիտական բաղադրիչով․ ի՞նչ հեռանկարներ կան Հայաստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեխնոլոգիական ստարտափի հաջողության զգալի մասը կախված է նրանից, թե ինչ հետաքրքիր ու ունիկալ լուծումներ է այն առաջարկում: Մեկը կարող է մշակել մեքենայական ուսուցման լրիվ նոր ալգորիթմ, մյուսը՝ կենսաբանական համակարգիչներ, երրորդը՝ աշխատել ջերմամիջուկային սինթեզի մասին երազանքը իրականություն դարձնելու ուղղությամբ: Այս ամենի համար անհրաժեշտ են գիտական հետազոտություններ ու մշակումներ, այսինքն՝ ստարտափի աշխատանքը հիմնված պետք է լինի գիտական հենքի վրա: Հայաստանն այս առումով բացառություն չէ: Իսկ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը զբաղվում է նաև ստարտափերի գիտական բաղադրիչի ուժեղացման ուղղությամբ: ՁԻՀ-ը մասնակցելու է այսօր մեկնարկած «Գիտության շաբաթ» միջոցառմանը: 

Հայաստանում հոկտեմբերի 1-6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Այն անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ 

«Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։  

Փոդքաստի նոր թողարկման հյուրերն են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գիտական ինկուբատորի ղեկավար Արփինե Դավթյանը և ՁԻՀ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը: 

 

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը