Նեպալում ջրհեղեղի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալում չդադարող անձրևները դարձել են ջրհեղեղների ու սողանքների պատճառ, որոնց հետևանքով վերջին 24 ժամում մահացել է առնվազն 10 մարդ, 7-ն անհետ կորել է:
«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Հիմալայների գետերի ջրերի մեծ մասը թափվում են ճանապարհների և կամուրջների վրա տարածաշրջանում տեղատարափ անձրևների պատճառով:
Ոստիկանությունն աշխատում է ճանապարհները բացելու ուղղությամբ:
Կարդացեք հոդվածը` Русский