Բլինքենը Իսրայելի ռազմավարական հարցերի նախարարի հետ քննարկել է «Հեզբոլլահ»-ի հետ զինադադարը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի կուլուարներում Իսրայելի ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերի հետ քննարկել է Իսրայելի և Լիբանանի սահմանին ժամանակավոր հրադադարի շուրջ համաձայնության հասնելու կարևորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Պետքարտուղարը քննարկել է Իսրայելի և Լիբանանի սահմանին 21-օրյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու կարևորությունը…. ինչպես նաև դիվանագիտական ​​կարգավորումը, որը թույլ կտա սահմանի երկու կողմի քաղաքացիական անձանց վերադառնալ իրենց տներ», - ասվում է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Բլինքենն ընդգծել է, որ «հակամարտության հետագա սրումը միայն կդժվարացնի այդ նպատակին հասնելը»։

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը և Իսրայելի նախարարը քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելուն ուղղված շարունակական ջանքերը։ Բլինքենը նշել է, որ «բոլոր կողմերը պետք է դժվարին որոշումներ ընդունեն, որոնք անհրաժեշտ են համաձայնության հասնելու համար»։

Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հրադադարի շուրջ ԱՄՆ-ի նախաձեռնության քննարկումն առաջիկա օրերին։

Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ավստրալիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Կատարը, ինչպես նաև ԵՄ-ն հայտարարություն են ընդունել՝ Իսրայելին և «Հեզբոլլահ»-ին կոչ անելով դադարեցնել կրակը` պայմաններ ստեղծելու դիվանագիտական ​​կարգավորման համար։ 

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև 21-օրյա հրադադարի կոչ են արել

Իսրայելի մի խումբ նախարարներ կոչ էին արել Նեթանյահուին հրաժարվել «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի գաղափարից։ Իսկ Իսրայելի արտգործնախարարը մերժել էր այդ առաջարկը։ 

Մերձավոր Արևելք

Իսրայելի արտգործնախարարը մերժել է «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի առաջարկը

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ սեպտեմբերի 23-ից Իսրայելի ծավալած ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 700-ը։

Հայերեն Русский

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի

ՀՀ վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

ԱԷՄԳ-ն շուրջ կես տարի մուտքի հնարավորություն չի ունեցել իրանական միջուկային օբյեկտներ. Գրոսի

Իրանը հերքել է Նաթանզի մերձակա լեռներում միջուկային նախագծի հետ կապված աշխատանքների անցկացումը

ԱՄՆ էներգետիկայի նախարարը մեկնաբանել է Ավստրիայի կողմից Իրանի փոխնախագահի վիզայի մերժումը

Վրաստանի վարչապետն ու Հայաստանի ՆԳ նախարարը քննարկել են մի շարք հարցեր