Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև 21-օրյա հրադադարի կոչ են արել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև 21-օրյա հրադադարի կոչ են արել

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն և նրա մի շարք դաշնակիցները կոչ են արել Իսրայելի և Լիբանանի սահմանին ընթացող ռազմական գործողություններում 21-օրյա  հրադադար հաստատել։ Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը։ 

Հաստատվելու դեպքում հրադադարը պետք է կողմերին թույլ տա բանակցություններ վարել հակամարտության դիվանագիտական լուծման շուրջ։ 

«Մենք բոլոր կողմերին, այդ թվում՝ Իսրայելի և Լիբանանի կառավարություններին, կոչ ենք անում անհապաղ հաստատել ժամանակավոր հրադադար», - նշված է երկրների համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Կանադան, Եվրոպական Միությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Միացյալ Թագավորությունը և Կատարը։ 

Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հակամարտությունը սեպտեմբերի 25-ին քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ 

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ սեպտեմբերի 25-ին իսրայելական հարվածներից երկրում զոհվել է 72 մարդ։ Սեպտեմբերի 23-ից սկսված ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 620-ը։ Շուրջ 500 000 մարդ տեղահանվել է։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում