Գյումրիում կկառուցվեն սոցիալական նոր բնակարաններ

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիում նախատեսվում է իրականացնել սոցիալական բնակարանների նոր ծրագիր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բնակարանները նախատեսվում են կառուցել ամերիկյան «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ։

Ծրագիրը քննարկելու նպատակով սեպտեմբերի 26-ին «Փարոս» հիմնադրամի ծրագրի ղեկավար Արմեն Սիմոնյանը հանդիպել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի  և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների  հետ։

 Կողմերն այցելել են Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամաս, որտեղ նախատեսվում է իրականացնել սոցիալական բնակարանների նոր ծրագիր:  Ծրագրով նախատեսվում է տվյալ շենքում ունենալ 9 հատ մեկ սենյականոց բնակարան, 9 հատ երկու սենյականոց բնակարան և 9 հատ երեք սենյականոց բնակարան և առաջին հարկում՝ 170 երեխայի համար կրթական և ուսումնական կենտրոն: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրի համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը, սոցիալական բնակարանների ծրագրի իրականացման համար տվյալ շենքը առաջարկվել էր համայնքապետարանի կողմից, որին հաջորդել էր Գյումրու համայնքապետարան-«Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպություն միջև հուշագրի կնքումը:  

Գյումրու համայնքապետարանը պարտավորվել է հատկացնել անավարտ բազմաբնակարան շենք օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում աջակցել ու օժանդակել նաև հատկացված բազմաբնակարան շենքի լրակառուցման շինարարական աշխատանքներին և անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման գործընթացին: «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը պարտավորվել է ներդնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, լրակառուցել շենքը՝ որպես սոցիալական բնակարաններ և կառուցումից հետո այն վերադարձնել համայնքին։ 

Առաջին հարկը թողնվում է ընկերությանը՝ սոցիալ-կրթական և արտադրական նպատակներով օգտագործելու համար։

 

 

 

 

 

 

 

Հայերեն

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ԿԸՀ նիստ

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան

Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ