Տնտեսություն

Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը հաջորդ տարեվերջին կկազմի 53.5 տոկոս. նախարար

1 րոպեի ընթերցում

Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը հաջորդ տարեվերջին կկազմի 53.5 տոկոս. նախարար

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2025 թվականին պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականին վերջում կկազմի 53.5 տոկոս: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկմանը: 

Նախագծով պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 609 մլրդ դրամ: 

«2025-ի հարկաբյուջետային շրջանակը կառուցվել է պետական բյուջեի կապիտալ ծախսերի բարձր մակարդակի սահմանմամբ, որի ազդեցությունն իր վրա կրում է պետական բյուջեի պակասուրդը, որն աճում է մինչև 5.5 տոկոսի 2025-ին՝ այնուհետև միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 3 տոկոս մակարդակի: Արդյունքում՝ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականին վերջում կկազմի 53.5 տոկոս»,-ասաց նախարարը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում