Քաղաքականություն

Հայաստանն ունի ԵՄ անդամ դառնալու բոլոր հեռանկարները. Կիպրոսի պաշտպանության նախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ունի ԵՄ անդամ դառնալու բոլոր հեռանկարները. Կիպրոսի պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիպրոսը կշարունակի աջակցել Հայաստանի ջանքերին՝ ավելի սերտ համագործակցություն ունենալ Եվրամիության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի համար կատարած համատեղ հայտարարության ժամանակ այս մասին հայտարարեց Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։

«Հավատում ենք, որ Հայաստանի՝ օրենքի գերակայության և թափանցիկ կառավարման, ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ հանձնառությունն ամբողջովին համահունչ են Եվրամիության արժեքների և սկզբունքների հետ։ Հայաստանը եվրոպական ընտանիքի շրջանակներում իր ներկայությամբ ուրույն դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում։ Մենք համոզված ենք, որ ունեք բոլոր հեռանկարները՝ դառնալու եվրոպական ընտանիքի հուսալի և արժանապատիվ անդամ ու գործընկեր»,- ընդգծեց Պալմասը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում