Քաղաքականություն

Մհեր Գրիգորյանն ու Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանն ու Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերի քաղաքական տնօրեն Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը:

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է երկու երկրների համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և բարձր է գնահատել Գերմանիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող առանցքային բարեփոխումներին»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ: 

Բացի այդ, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղություններին և տարածաշրջանային զարգացումներին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում