Հայաստանը հստակ քաղաքական կամք է դրսևորել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում․ Արարատ Միրզոյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ և քննարկել Հարավային Կովկասին վերաբերող հարցեր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
Glad to reconnect w/my 🇳🇴counterpart @EspenBarthEide on the sidelines of #UNGA79.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) September 24, 2024
Touching upon regional issues, emphasized importance of using the momentum of building foundations for peaceful & sustainable development in #SouthCaucasus. #Armenia has demonstrated clear… pic.twitter.com/RWtZ0uABef
«Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ընդգծվեց Հարավային Կովկասում խաղաղ և կայուն զարգացման համար հիմքերի կառուցման պահն օգտագործելու կարևորությունը։
Հայաստանը հստակ քաղաքական կամք է դրսևորել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, որը մենք ակնկալում ենք, որ կլինի փոխադարձ», - նորվեգացի գործընկերոջ հետ հանդիպմանը նվիրված գրառման մեջ ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։