ԱՄՆ ռազմածովային ուժերի միջուկային սուզանավը ժամանել է հարավկորեական Բուսան
1 րոպեի ընթերցում
![ԱՄՆ ռազմածովային ուժերի միջուկային սուզանավը ժամանել է հարավկորեական Բուսան](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/09/23/sLNsJM1TsPUAvCJhlWYK7WW4kQvz5ofQNYwCOG91.webp)
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի միջուկային սուզանավը սեպտեմբերի 23-ին ժամանել է Հարավային Կորեայի հարավ-արևելքում գտնվող մեծ ռազմածովային բազա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap-ը։
Ռազմածովային ուժերի տվյալներով` ԱՄՆ-ի «Վերմոնտ» սուզանավը Բուսանի ռազմածովային բազա է ժամանել տարածաշրջանում գործողություններ իրականացնելուց հետո, որպեսզի համալրի պաշարները և ապահովի անձնակազմի անդամների հանգիստը:
Հաղորդվում է, որ Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը պլանավորում են «բարեկամական փոխանակման միջոցառումներ» անցկացնել սուզանավի անձնակազմի անդամների հետ:
Նշվում է, որ սա սուզանավի առաջին այցն է Հարավային Կորեա 2020 թվականին այն շահագործման հանձնելուց հետո։
Ամերիկյան սուզանավի ժամանումը տեղի է ունենում Կորեական թերակղզում լարվածության ուժեղացման ֆոնին: