Օմանի սուլթանը շնորհավորել է Հայաստանի անկախության օրը
1 րոպեի ընթերցում
![Օմանի սուլթանը շնորհավորել է Հայաստանի անկախության օրը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/09/21/uVBkBmZtorh8oLojC7ID1xtVhB51ttgRI5RmxVox.webp)
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օմանի սուլթան Հայսամ բին Թարիք Ալ Սաիդը շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ։
«Նորին Մեծություն Սուլթանը շնորհավորական հեռագիր է հղել Նորին Գերազանցություն Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ՝ իր երկրի Անկախության օրվա կապակցությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է Օմանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։