«Երեմյան ակադեմիան» հյուրընկալել է Կիպրոսի Casa College-ի և KASA High School-ի նախագահին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիան» հյուրընկալել է Կիպրոսի հյուրընկալության և սպասարկման ոլորտի  առաջատար  «Կազա» քոլեջի (Casa College) և «Կազա»  ավագ  դպրոցի (KASA High School) նախագահ պարոն Յաննիս Սավերիադեսին։ 

«Երեմյան Ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանի  ուղեկցությամբ  Յաննիս Սավերիադեսը շրջայց  է կատարել Ակադեմիայում, ծանոթացել վերջինիս կառուցվածքին, ուսումնական ծրագրերին, ուսանողների համար ստեղծված պայմաններին և կառույցի տեխնիկական հագեցվածությանը։

Հանդիպման ընթացքում երկու ուսումնական հաստատությունները կիսվել են իրենց փորձով, քննարկել հետագա հնարավոր համագործակցության հեռանկարներն ու առավելությունները։ Հյուրը հանդիպել և շփվել է նաև «Երեմյան Ակադեմիայի» դասախոսական կազմի և ուսանողների  հետ։ 

«Շատ տպավորված եմ Ակադեմիայով, հատկապես ինտերիերային լուծումներով և ուսանողների համար ստեղծված պայմաններով։  Հետաքրքիր է, թե ինչպես են  պատմական  նշանակության շինության ներսում ստեղծել և կառուցել  ժամանակակից լուծումներով կրթական հաստատություն։ Շատ կարևոր է, որ Ակադեմիան  երիտասարդներին տալիս է հնարավորություններ ոլորտում զարգանալու և առաջ գնալու համար։

Տարածապես մեր երկրները սահման չեն կիսում, բայց  մշակութային արժեքներով շատ ընդհանրություններ ունենք, ինչն էլ կարող է հյուրընկալության և կրթության  ոլորտներում  արդյունավետ համագործակցության կամուրջ հանդիսանալ»,-նշել է Յաննիս Սավերիադեսը։  

Նա հավելել է, որ ուրախ կլինեն իրենց հաստատությունում ունենալ տաղանդավոր հայ ուսանողների։ Կիպրոսում հայ համայնքը բավականին մեծ է, ու բացի դրանից, իրենց երկիրը երիտասարդ ուսանողների համար ապահովում է հարմարավետություն և պայմաններ։

«Երեմյան Ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանը նշել է.

«Մեզ համար մեծ պատիվ էր, երբ  պարոն Սավերիադեսն իր՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ցանկություն հայտնեց այցելել մեզ։ Ակադեմիան պարբերաբար հյուրընկալում է միջազգային առաջատար կրթական հաստատությունների  ներկայացուցիչների՝ տարբեր երկրներից, բայց Կիպրոսից առաջին անգամ ենք հյուր ունենում։ Այս հանդիպումը մեր երկրների և կրթական հաստատությունների միջև  փորձի փոխանակման և հնարավոր համագործակցության նախանշման հրաշալի առիթ է՝ հատկապես հյուրընկալության և սպասարկման ոլորտներում»։ 

Կողմերը պայմանավորվել են այս պահից սկսած մեկնարկել բանակցություններ և քննարկումներ համագործակցության ձևաչափերի վերաբերյալ և դեկտեմբերին կրկին  հանդիպել։  

Հայերեն English Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա