Վերջին չորս տարիներին ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեն 100 անգամ ավելացել է․ ԱԽ քարտուղար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչ հաջողություններ է արձանագրել Հայաստանը ռազմարդյունաբերության ոլորտում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում նա նշեց, որ ռազմարդյունաբերության ոլորտին տրվող բյուջեն վերջին չորս տարում ավելացել է 100 անգամ։

«Եթե 2020 թվականի ռազմարդյունաբերության ոլորտին տրվող բյուջեն X գումար է եղել, ապա վերջին չորս տարիներին այդ գումարի ծավալը 100 անգամ ավելացել է։ Այսպիսով, կարող եք պատկերացնել, թե ինչ ծավալի է հասել ռազմարդյունաբերության պատվերի ծավալը»,- ընդգծեց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը հայտնեց, որ Հայաստանի ռազմավարական նպատակն է, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակահատվածում ռազմատեխնիկական կարիքները 25-30 տոկոսը բավարարվի ներքին արդյունաբերության շնորհիվ։

«Հուսով ենք, որ այս նպատակին հնարավորինս շուտ կհասնենք։ Իմ նշած թիվը իր հետ բերել է բազմաթիվ խնդիրներ, բայց համոզված եմ, որ մասնավոր սեկտորը և ռազմարդյունաբերության ոլորտը կարողանալու են  մարսել այս ծավալը և շարունակել աշխատել՝ սպասարկելու համար Հայաստանի անվտանգության ճարտարապետության կառուցմանը»,- եզրափակեց ԱԽ քարտուղարը։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն