Լիբանանի ԱԳՆ-ն բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ փեյջերների պայթյունների կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանի ԱԳՆ-ն Իսրայելի դեմ բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ փեյջերների պայթյունների պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։ 

«Մենք սկսել ենք բողոքի տեքստը պատրաստել, որը ներկայացնելու ենք Անվտանգության խորհրդին՝ Իսրայելի կիբերհարձակման առթիվ», - նշված է Լիբանանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ 

Նշվում է նաև, որ Լիբանանի կառավարությունը տեղի ունեցածի մեղավոր է համարում Թել Ավիվին եւ նրան լիովին պատասխանատու է համարում ստեղծված իրավիճակի համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիբանանի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Բեյրութի հարավային արվարձաններում, տասնյակ մարդիկ են տուժել փեյջերների պայթյունի հետևանքով։ Հաղորդվում էր նաև, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին, սակայն նրա կյանքի վտանգ չի սպառնում։

 

 

 

 

Հայերեն Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից