Ռուսաստան

Կրեմլում բացասաբար են վերաբերվում Meta-ի կողմից ռուսական պետական ԶԼՄ-ների արգելափակմանը. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Կրեմլում բացասաբար են վերաբերվում Meta-ի կողմից ռուսական պետական ԶԼՄ-ների արգելափակմանը. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրեմլը բացասաբար է վերաբերվում Meta ընկերության կողմից RT-ի և «Ռոսիյա սեգոդնյա»-ի օգտահաշիվների արգելափակմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շատ, շատ բացասական. սա Meta-ի բացահայտ վարկաբեկումն է, այսինքն՝ Meta-ն այդ գործողություններով վարկաբեկում է իրեն, և, իհարկե, նման ընտրողական գործողությունները ռուսական լրատվամիջոցների նկատմամբ անընդունելի են, այդ պատճառով մենք ծայրահեղ բացասաբար ենք վերաբերվում դրան։ Եվ դա, իհարկե, բարդացնում է Meta-ի հետ մեր հարաբերությունների կարգավորման հեռանկարները», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Facebook-ի սեփականատեր Meta ընկերությունը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ արգելափակում էլ է RT-ի, «Ռոսիյա սեգոդնյա»-ի և այլ ռուսական պետական ​​լրատվամիջոցների օգտահաշիվներն իր հարթակներում՝ նշելով, որ այդ լրատվամիջոցները խաբուսիկ մարտավարություն են կիրառել՝ համացանցում ազդեցություն տարածելու գաղտնի գործողություններ իրականացնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում