Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Նիդեռլանդների նորանշանակ դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Նիդեռլանդների նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտերբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԽ-ի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստան-Նիդեռլանդներ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն զարգանալ նույն ինտենսիվությամբ:  

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Նիդեռլանդներ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Վերոնշյալի շրջանակներում կարևորվել է Նիդեռլանդների կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում