Ադրբեջան

Հայաստանն անհանգստացած է Ադրբեջանի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ

2 րոպեի ընթերցում

Հայաստանն անհանգստացած է Ադրբեջանի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն անհանգստացած է Ադրբեջանի կողմից տարբեր երկրներից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից էսկալացիայի վտանգ կա: 

«Իհարկե, մենք էլ ենք անհանգստացած այն մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ, որն Ադրբեջանն իրականացնում է։ Ընդ որում՝ տարբեր երկրներից։ Եթե ժամանակին Հայաստանի նախկին իշխանություններն անհանգստացած լինեին, 44-օրյա պատերազմի ընթացքում մեր պահեստները կլինեին լիքը, մեր զորակոչային ռեսուրսը կլիներ ավելի պատրաստված, խնդիրներին դիմակայելուն բավականին պատրաստված կլինեինք և ոչ թե կկանգնեինք «բանկաբութուլկա»-ի հետևում։ Ես դա միշտ ասում եմ: Հնարավոր է այն զինվորականներից շատերը, որոնք նաև 90-ականներին ձևավորել են հայոց բանակը՝ մեզ հետ միասին, նեղանան»,- ասաց Քոչարյանը։

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծեց՝ Հայաստանն իրականացնում է այնպիսի ծրագրեր, որ կանխի Ադրբեջանի ցանկությունները։

«Բայց անհանգստության մասին պետք չէ շատ խոսել, պետք է գործել և աշխատել։ Դա այն է, ինչ արվում է հենց հիմա»,- եզրափակեց Քոչարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում