Քաղաքականություն

Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Վարչապետը մեկնելու է Վրաստան», - նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ կատարվելիք այցի մանրամասները շուտով պաշտոնապես կհրապարակվեն։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարելիք այցի մասին հայտնել էին վրացական լրատվամիջոցները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում