Աննա Հակոբյանն այցելել է «SCODA Pearl International Expo Center»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստան կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը սեպտեմբերի 12-ին այցելել է «SCODA Pearl International Expo Center»։ «Արմենպրես»-ի փոխանմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Աննա Հակոբյանի գրասենյակը։  

«SCODA Pearl» միջազգային էքսպո կենտրոնը հիմնել է «Շանհայի համագործակցության կազմակերպությունը», այն համարվում է ՇՀԿ տեսարժան վայրերից մեկը։ 

«SCODA Pearl» միջազգային էքսպո կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Հաո Գուոսինի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել գործունեությանը։ Զբոսավարն Աննա Հակոբյանին և պատվիրակության կազմին ներկայացրել է նախ «Շանհայի համագործակցության կազմակերպության» գործունեությունն ու առաքելությունը, պատմել կազմակերպության և այլ երկրների գործակցության մասին։

Այս կենտրոնում անցկացվում են ցուցահանդեսներ, կազմակերպվում են բիզնես ֆորումներ ու ներդրումային քննարկումներ, կենտրոնը համարվում է նաև Շանդուն նահանգի և Ցինդաո քաղաքի զբոսաշրջային կարևոր կետերից մեկը։ Բիզնես ու ներդրումային նպատակից բացի «SCODA Pearl International Expo Center»-ն իր մեջ պարունակում է մշակութային տարր, և ՇՀԿ անդամ բոլոր երկրները հնարավորություն ունեն ներկայացնել իրենց մշակույթը սեփական երկրի անունը կրող տաղավարում։

«SCODA Pearl International Expo Center»-ում իր անկյունն ունի նաև Հայաստանը։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շրջել է հայկական տաղավարով, ծանոթացել ցուցադրված ապրանքատեսակներին։ Տաղավարի առաջին հատվածը մշակութային է, որտեղ ներկայացված են Հայաստանի պատմությունը, տեսարժան վայրերը, ցուցադրված են ազգային արժեք ներկայացնող իրեր։ Տաղավարի երկրորդ հատվածում հայրենական արտադրության մթերքներն էին ներկայացված։

Աննա Հակոբյանը շրջել է նաև Ռուսաստանի և Իրանի տաղավարներում։ 

Նա ուսումնասիրել է նաև ցուցադրված տարբեր չինական արտադրատեսակներ և ձեռագործ իրեր։ 

 

Հայերեն 中文

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից