Հայաստան

Ֆիթնես դահլիճների մեծամասնությունում աշխատում են մարդիկ, որոնք աշխատելու իրավունք չունեն ․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Ֆիթնես դահլիճների մեծամասնությունում աշխատում են մարդիկ, որոնք աշխատելու իրավունք չունեն ․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը նախատեսում է չափորոշիչներ սահմանել ֆիթնես մարզիչների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

«Այսօր դաշտն անվերահսկելի է։ Ֆիթնես դահլիճների գերակշիռ մեծամասնությունն աշխատանքի է ընդունել մարդկանց, որոնք որևէ իրավունք չունեն աշխատել այլ մարդկանց հետ, նրանց առողջությունը բարելավել կամ վերականգնել։ Քիչ չեն դեպքերը, երբ ընդհակառակը՝ հաշմանդամ են դարձնում մարդկանց՝ նրանց սխալ մարզելով։ Այդ մարդիկ մի քանի անգամ հաճախում են ֆիթնես դահլիճ, իրենց կազմվածքը կերտում են ու որոշում են, որ կարող են աշխատել։ Բնականաբար, դա սխալ է և այդպես պետք է չլինի։ Ֆիթնես մարզիչները պետք է միջազգային արտոնագիր ունենան, իսկ այդպիսիք կան Հայաստանում»,- ասաց Գիլոյանը։

Կարեն Գիլոյանը նշեց, որ այժմ օրենքի նախագծի բարեփոխման ուղղությամբ մասնագիտական թիմ է աշխատում, առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունն առավել կլրամշակվի: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում