Վիետնամում «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 82-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարի Ասիային պատուհասած ամենահզոր՝ «Յագի» թայֆունը շարունակում է ավերածություններ անել Վիետնամում։ Թայֆունի առաջացրած հեղեղումները և սողանքներն առնվազն 82 զոհի պատճառ են դարձել, 64 մարդ անհետ կորած է, 752 մարդ վիրավոր է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Աղետների կառավարման վարչությունը հայտնել է, որ առաջիկա օրերին ևս Վիետնամի հյուսիսում, այդ թվում՝ մայրաքաղաք Հանոյում, սպասվում են հեղեղումներ։ 

Երկրի մի քանի գետերում ջրի մակարդակը բարձրացել է վտանգավոր մակարդակի, գյուղերն ու բնակավայրերը հեղեղվել են։

Սեպտեմբերի 9-ին փլուզվել է Ռեդ գետի վրա 30 տարի առաջ կառուցված կամուրջը, որի հետևանքով ութ մարդ դեռ անհետ կորած է։ 

Աշխարհ

Վիետնամում «Յագի» թայֆունից փլուզվել է կամուրջ, զոհերի թիվը հասել է 59-ի

Աղետի հետևանքները վերացնելու և տարհանման աշխատանքներին օգնելու համար Բակզիանգի նահանգ է ուղարկվել ավելի քան 4600 զինվորական։ Նահանգում թայֆունի վնասն արդեն գնահատվում է մոտ 12,1 միլիոն ԱՄՆ դոլար։ 

«Յագի» թայֆունը Վիետնամ է հասել օգոստոսի 7-ին։ Մինչ այդ թայֆունը 24 մարդու կյանք էր խլել Չինաստանի հարավային Հանոյ կղզում և Ֆիլիպիններում։ 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան