Աշխարհ

Վիետնամում «Յագի» թայֆունից փլուզվել է կամուրջ, զոհերի թիվը հասել է 59-ի

1 րոպեի ընթերցում

Վիետնամում «Յագի» թայֆունից փլուզվել է կամուրջ, զոհերի թիվը հասել է 59-ի

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վիետնամի հյուսիսում մոլեգնող «Յագի» թայֆունի հետաևանքով բանուկ կամուրջ է փլուզվել. 10 մեքենա և 2 սկուտեր ընկել է Ռեդ գետը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի փոխվարչապետին։

Առայժմ պարզ չէ՝ արդյոք կամրջի փլուզման հետևանքով կան զոհեր։ Հայտնի է, որ փրկվել է առնվազն 3 մարդ, իսկ 13 հոգի անհետ կորած է։

375-մետրանոց կամրջի մի մասը դեռ կանգուն է։ 

Վերջին տվյալներով՝ օգոստոսի 7-ից Վիետնամում մոլեգնող «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է առնվազն 59-ի, այդ թվում՝ առնվազն 44 մարդ զոհվել է սողանքների և հեղեղումների հետևանքով։ Ավելի քան 240 մարդ վիրավորվել է, իսկ 1,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության։

Շուրջ 50 000 մարդ տարհանվել է մերձափնյա քաղաքներից, իշխանությունները մարդկանց կոչ են արել մնալ տանը։ 

Ավելի վաղ հաղորդվում էր Վիետնամում 14 զոհի մասին։ Նախքան Վիետնամ հասնելը թայֆունը 24 մարդու կյանք էր խլել Չինաստանի հարավում և Ֆիլիպիններում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում